Տնտեսական

ԱՄՀ-ն ֆինանսավորման արտակարգ միջոցներ կքննարկի պարենային ճգնաժամի պատճառով

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը սեպտեմբերի 12-ին կքննարկի այն երկրներին արտակարգ ֆինանսավորում տրամադրելու միջոցները, որոնցում պարենի գների բարձրացման խնդիր է առաջացել Ուկրաինայի հակամարտության պատճառով: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

Նրանց տեղեկատվությամբ՝ դա ԱՄՀ-ին թույլ կտա Ուկրաինային եւ մի շարք այլ երկրների օգնություն ցույց տալ առանց սովորական, այլ ոչ թե արտակարգ պայմաններում ֆինանսավորման տրամադրման համար պահանջների պարտադիր կատարման: Նրանք պարզաբանել են, որ «Աֆրիկայի շատ երկրներ եւ մի շարք աղքատ պետություններ, որոնք դժվարին կացության մեջ են պարենի պակասից եւ սովից», ֆինանսական օգնության ավելացում են պահանջել:

Երկրների ստույգ քանակը, որոնք դիմել են լրացուցիչ օժանդակության համար, եւ օգնության միջոցների մասշտաբն առայժմ չի ճշտվում, վերջնական որոշումը կընդունվի մինչեւ հոկտեմբերին ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար մարմինների ամենամյա աշնանային նստաշրջանը: Ինչպես գործակալությանը հայտնել է ԱՄՀ-ի ներկայացուցիչը, կազմակերպությունը սերտ շփման մեջ է Ուկրաինայի իշխանությունների հետ եւ «ուսումնասիրում է ստեղծված բարդ իրավիճակում Ուկրաինային հետագա օգնություն ցույց տալու բոլոր հնարավոր միջոցները»:

Այժմ ԱՄՀ-ի պլանը նախատեսում է «սահմանափակ օգնություն Ուկաինայի համար», բայց երկրի ներկայացուցիչները հիմնադրամից ֆինանսավորման «լիարժեք» փաթեթ են պահանջում: Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը քննադատության է ենթարկել Արժույթի միջազգային հիմնադամին Կիեւին աջակցություն ցույց տալու գործում «պասսիվության» համար եւ կոչ է արել ակտիվացնելու գործունեությունը:

Շմիգալի խոսքով՝ վերջին ամիսներին Կիեւը չի կարողանում ԱՄՀ-ի հետ համաձանեցնել ֆինանսավորման նոր ծրագիրը: Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շեւչենկոն հայտարարել է, որ մինչեւ այս տարվա վերջը Կիեւը ցանկանում է ԱՄՀ-ի հետ կնքել նոր համաձանագիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share