Բաժին. Տնտեսական

ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԻ ԿԻՆԸ ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` ռուսական «Բինբանկ»-ի նախագահ Միխայիլ Շիշխանովը կգնի Մոսկվայի նախկին քաղաքապետ Յ.Լուժկովի կնոջը` հայտնի բիզնես-լեդի Ելենա Բատուրինային պատկանող «Ինտեկո» շիանարարական ընկերության բաժնետոմսերի 95%-ը: Վերլուծաբանների գնահատմամբ` ընկերության ակտիվների շուկայական գինը չի գերազանցի 1,2 մլրդ ԱՄՆ դոլարը: Նշենք, որ մեկ տարի առաջ  ընկերությունը գնահատվել էր մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ մինչ այս Ելենա Բատուրինան վաճառել էր նաև ռուսական բանկերից մեկի (ОАО “АКБ Русский земельный банк”) իր մասնաբաժինը և դուրս եկել բաժնետերերի կազմից:

Մոսկվայի նախկին քաղաքապետի կինը ամերիկյան Forbes ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենահարուստ գործարար կանանցից մեկը:

Share