Բաժին. Տնտեսական

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ . «ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 60% Է»

ԱՄՆ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին հանդես է եկել նոր կանխատեսումներով: Նոր ճգնաժամի առաջացման հավանականությունը Նուրիել Ռուբինին այս անգամ գնահատել է 60%: Ըստ նրա` ժամանակակից պայմաններում անհապաղ պետք է «վերականգնել» համաշխարհային տնտեսության աճի տեմպերը:  Հակառակ դեպքում, տնտեսագետի պնդմամբ, հնարավոր չի լինի խուսափել նոր ճգնաժամից:

«Նոր ճգնաժամը կլինի առավել վտանգավոր ու անցանկալի` հաշվի առնելով այն հանգամանքը, որը այժմ հակաճգնաժամային միջոցառումների կիրառման հնարավորությունները զգալիորեն կրճատվել են»,-նշել է Ն.Ռուբինին:

Հայտնի տնտեսագետը խորհուրդ է տվել խնայողական միջոցները պահել ամերիկյան արժույթով` ընդգծելով, որ «ճգնաժամային» իրավիճակում ԱՄՆ դոլարը, սովորաբար, ամրապնդում է իր դիրքերը:

Share