Բաժին. Տնտեսական

SAAB-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Շվեդական ավտոարտադրող Saab ընկերությունը դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր, որ միջոցներ չունի իր աշխատակիցներին աշխատավաձեր վճարելու համար: Հիմա էլ արդեն ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ իր ֆինանասական խնդիրներն առավել են սրվել, և ընկերությունը չի կարող վճարել նաև կերդիտորական պարտքերը:

Ընկերություն հայց է ներկայացրել դատարան` կերդիտորական պարտքերի ներման ակնկալիքով: Ստացված հաղորդագրության համաձայն` Երեք շաբաթվա ընթացքում կրեդիտորները կստանան համապատասխան ծանուցում:

Կրեդիտորական պարտքերի ներման արդյունքում ընկերությունը հնարավորություն կունենա կարճաժամկետ հեռանկարում հասնել ֆինանասկան կայունության:

Նշենք, որ 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով շվեդական ավտոարտադրող Saab ընկերության զուտ վնասը կազմել է 224 մլն եվրո: Փորձագետների հաշվարկենրի համաձայն` շահույթի ապահովման համար ընկերությանն անհրաժեշտ է այս տարի վաճառել 120 հազար ավտոմեքենա:

2010 թվականի ընթացքում ընկերությունը վաճառաել էր 30 հազար ավտոմեքենա:

Share