Բաժին. Տնտեսական

FORBES. ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ 11 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ Է

Forbes պարբերականի հրապարակած տվյալների համաձայն` Չինաստանի ամենահարուստ մարդը Լյան Վենգեն է, ում կարողությունը գնահատվում է շուրջ 11 մլրդ ԱՄՆ դոլար: Նա չինական շինարարական հատուկ տեխնիկա արտադրող հայտնի ընկերության հիմնադիրներից մեկն է:

Չինաստանի հարուստ մարդկանց վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում ըմպելիքների արտադրությամբ զբաղվող Wahaha ընկերության նախագահն է` իր 10,7 մլրդ ԱՄն դոլար կարողությամբ:

Նշենք, որ Forbes-ի տվյալներով` միայն վերջին երկու տարվա ընթացքում Չինաստանում միլիարդատերերի թիվը գրեթե կրկնապատկվել է: Այսօր Չինաստանում ապրում է 271 միլիարդատեր: Միևնույն ժամանակ, փորձագետների կարծիքով` «ստվերային շուկայում» միլիարդատերի թիվն առավել շատ է` շուրջ 600 միլիարդատեր:

Հատկանշական է, որ Չինաստանի միլիարդատերերից ոչ մեկն ընդգրկված չէ աշխարհի առավել հարուստ մարդկանց առաջին տասնյակում:

Նշենք, որ այսօր աշխարհի ամենահարուստ մարդը Կարլոս Սլիմն է, ում կարողությունը գնահատվում է 74 մլրդ ԱՄՆ դոլար:

Share