ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Ճապոնիան, ինչպես նաեւ Թայվանն սկսել են նախապատրաստական կոնսուլտացիաներն առավել բարձրտեխնոլոգիական կիսահաղորդիչների կայուն արտադրության եւ դանց մատակարարման քառակողմ կառույց ստեղծելու շուրջ: Աայդ մասին հաղորդել է The Asahi թերթը՝ վկայակոչելով Վաշինգտոնում Թայվանի ներկայացուցչությունը:
Ինչպես նշում է հրատարակությունը, երեք երկրները եւ չինական կղզին շատ բանով վերահսկում են կիսահաղորդիչների համաշխարհային արտադրությունը, որոնց մատակարարումները համավարակի պայմաններում կատարվում էին ընդհատումներով: Նոր կառույցը կոչված է կազմակերպելու այդ արտադրանքի մատակարարման ավելի հաջող միջազգային շղթաներ:
Այն կարող է նաեւ վերահսկել եւ սահմանափակել կիսահաղորդիչների մատակարարումներն, օրինակ՝ մայրցամաքային Չինաստանին, նշում է The Asahi-ն: Աշխարհում կիսահաղորդիչների խոշորագույն արտադրողը՝ Թայվանի TSMC կորպորացիան, ԱՄՆ-ի Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) կառուցում է խոշոր գործարան՝ նախագծում ներդնելով 12 միլիարդ դոլար: TSMC-ի մասնակցությամբ կիսահաղորդիչների արտադրության լայնընդգրկուն ձեռնարկություն է ենթադրվում նաեւ գործարկել 2024 թվականին Ճապոնիայի Կյուսյու կղզում: Այդ նախագծում ներդրումները գնահատվում են 7 միլիարդ դոլար, Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է ստանձնելու այդ գմարի կեսը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսին ստորագրել է օրենք երկրում կիսահաղորդիչների արտադության զարգացման համար 280 միլիարդ դոլար հատկացնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: