Տնտեսական

Օգոստոսին Մեծ Բրիտանիայում գնաճի ցուցանիշը 9,9 տոկոս է կազմել

Մեծ Բրիտանիայում գնաճը օգոստոսին նվազել է և հասել 9,9 տոկոսի՝ տարեկան կտրվածքով, սակայն դրա աճի տեմպերը շարունակում են մնալ ամենաբարձրը վերջին 40 տարվա ընթացքում։ Այս մասին է վկայում Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցը։

Հուլիսին երկրում սպառողական գների ինդեքսը 2021 թվականի նույն ամսվա համեմատ աճել է 10,1 տոկոսով։ Գնաճի տեմպերի մի փոքր դանդաղեցման հիմնական գործոններից մեկը շարժիչային վառելիքի գների նվազումն էր։ Այնուամենայնիվ, պարենի և հագուստի գները շարունակել են աճել՝ բարձր պահելով գնաճային ճնշումները։

Վառելիքի գների աճը հուլիսի 43,7 տոկոսից օգոստոսին նվազել է և հասել 32,1 տոկոսի։

Ավելի վաղ Անգլիայի բանկը չէր բացառել, որ տարեվերջին երկրում գնաճը կհասնի 13 տոկոսի։ Ամերիկյան Goldman Sachs բանկը ենթադրել է, որ հաջորդ տարի Մեծ Բրիտանիայում գնաճը կարող է գերազանցել 22 տոկոսը։ Մարտին Լոնդոնում գործող Տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնը նախազգուշացրել է, որ թագավորությունը կանգնած է կենսամակարդակի ամենամեծ անկման վտանգի առաջ՝ 1950-ականներից ի վեր:

Share