Տնտեսական

Շվեդիայում օգոստոսին արձանագրվել է 9 տոկոս գնաճ

Շվեդիայում օգոստոսին գնաճը կազմել է 9 տոկոս: Ըստ պատկան մարմինների՝ էլեկտրաէներգիայի գնի կտրուկ աճը նպաստել է օգոստոսին գնաճի բարձր մակարդակին:

Էլեկտրաէներգիայի թանկացումը օգոստոսին հասել է 29 տոկոսի։ Շարունակել են աճել սննդամթերքի, հագուստի, կենցաղային ապրանքների և ծառայությունների գները։ սննդամթերքի ինքնարժեքն աճում է արդեն 9-րդ ամիսն անընդմեջ:

Համեմատաբար էժանացել են վառելիքը, միջազգային ավիափոխադրումները և տուր փաթեթները։

Share