Տնտեսական

ԵՄ-ում գազի գները տասն անգամ աճել են՝ նախահամավարակյան ժամանակաշրջանի համեմատ

Եվրամիության երկրներում գազի գները 10 անգամ ավելացել են այն մակարդակի համեմատությամբ, որը գոյություն ուներ մինչեւ համավարակը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով Միության վիճակի մասին ամենամյա ծրագրային ճառով: Հեռարձակումը վարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Գազի գներն ավելի քան 10 անգամ աճել են մինչ համավարակը եղած շրջանի համեմատությամբ: Բայց եվրոպացիները խիզախորեն են պատասխանում այս իրադրությանը»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

«Անցյալ տարի ռուսական գազը կազմում էր մեր ներմուծման 40 տոկոսը: Այսօր այդ թիվը նվազել է մինչեւ 9 տոկոս: Ի հավելումն կլիմայական ճգնաժամը լրջորեն ճնշում Է մեր հաշիվների վրա: Տապի ալիքները մեծացնում են էներգիայի պահանջարկը: Երաշտները հարվածում են հիդրո- եւ ատոմային էլեկտրակայաններին»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share