Տնտեսական

ԱՄՆ-ում հարցված քաղաքացիների 71 տոկոսը դժգոհ է երկրի տնտեսական վիճակից

Associated Press լրատվական գործակալության սոցիոլոգիական ծառայությունը և Չիկագոյի համալսարանը ներկայացրել են համտեղ սոցհարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցած ամերիկացիների 71 տոկոսը կարծում է, որ երկրի տնտեսությունն անմխիթար վիճակում է:

«ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից երկու ամիս առաջ ամերիկացիների ընկալումը երկրի տնտեսության վիճակի մասին որոշ չափով բարելավվել է, բայց ընդհանուր առմամբ այն մնում է բացասական»,- ընդգծել են սոցիոլոգները:

Գործող նախագահ Ջո Բայդենի տնտեսական քաղաքականությանը չի աջակցում հարցվածների 61 տոկոսը։ Հարցվածների 72 տոկոսը համոզված է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։ Ըստ սոցիոլոգների՝ ամերիկացիների միայն 27 տոկոսն է դրական գնահատում Բայդենի վարչակազմի տնտեսական քաղաքականությունը:

Ամերիկացիներին հատկապես մտահոգում են օգոստոսին գրանցված 8,3 տոկոս գնաճը, տնտեսության վիճակը, աշխատատեղերը, զենքի շրջանառության վերահսկումը, աբորտների ցուցանիշը և գազի գների աճը:

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 9-12-ը՝ 1054 ամերիկացիների մասնակցությամբ։ Վիճակագրական սխալը կազմում է 3,9 տոկոս:

Share