Բաժին. Տնտեսական

GARTNER. ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՎԱՃԱՌՎԻ 352 ՄԼՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

Gartner վերլուծական կազմակերպության հայտարարության համաձայն` 2011 թվականին աշխարհում կվաճառվի մոտ 352 մլն անհատական համակագիչ, որը 3,8%-ով կգերազանցի նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Վերլուծաբանները կանխատեսվող աճը բացատրում են սմարթֆոնների և պլանշետների պահանջարկի աճով և նեթբուքերի պահաջարկի կրճատմամբ: Վերջիններս ապահովում էին անհատական համակարգիչների շուկայի կայուն զարգացումը:

Նշենք, որ IDC հեղինակավոր վերլուծական կազմակերպության կանխատեսման համաձայն` ընթացիկ տարվա արդյունքներով անհատական համակարգիչների վաճառքի ծավալները կաճեն 4,2%-ով և կկազմեն 361,6 մլն հատ:

Share