Բաժին. Տնտեսական

Մոտ ապագայում Ռուսաստանի և Չինաստանի միջև «Սիբիրի ուժ-2»-ի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն

Ռուսաստանն ակնկալում է մոտ ապագայում վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերել Չինաստանի հետ «Սիբիրի ուժը-2» գազատարի շուրջ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Նկատվում է գազի սպառման ու պահանջարկի աճ: Մենք ավելացնում ենք մատակարարումները «Սիբիրի ուժը-1» գազատարի միջոցով: Այս տարի ակնկալում ենք մոտ 20 միլիարդ խորանարդ մետր գազի արդյունահանում։ Կնքվել են պայմանագրեր։ Ձեռք է բերվել Վլադիվոստոկից դեպի Չինաստանի հյուսիս նոր երթուղու կառուցման վերաբերյալ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Նովակը։

Share