Տնտեսական

Վրաստանի եկամուտը զբոսաշրջության ոլորտում հունվար-օգոստոս ամիսներին 1,5 անգամ ավելացել են

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի եկամուտը զբոսաշրջության ոլորտում գերազանցել է 2,1 միլիարդ դոլար, ինչը 1,5 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակվա տվյալները։ Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունը:

Միայն օգոստոսին այս ոլորտից Վրաստանը 522 միլիոն դոլար եկամուտ է ունեցել: Ի դեպ, այս ցուցանիշը գերազանցում է ոչ միայն նախորդ տարվա, այլ նաև 2019-ի ցուցանիշը:

Զբոսաշրջության վարչությունը հայտնել է նաև, որ այս տարվա հունվար-օգոստոսին ավելի քան 617 հազար ՌԴ քաղաքացի զբոսաշրջային ուղևորություն է կատարել Վրաստան, ինչը գրեթե վեց անգամ ավել է, քան նաորդ տարվա ցուցանիշը։ Այս վիճակագրությամբ այս տարի Վրաստան ամենաշատ այցելած երկրների ցանկում Ռուսաստանն առաջատարն է:

Share