Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ «ՎՏԱՆԳԱՎՈՐ» ՓՈՒԼ

Համաշխարհային տնտեսությունը մուտք է գործել «նոր վտանգավոր փուլ», և այս պայմաններում զարգացած երկրների կառավարություններին անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` տնտեսական աճ ապահովելու նպատակով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրստին Լագարդը:

«Զարգացած երկրներում տնտեսական որոշումների համար պատասխանատու պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն ժամանակին և ճիշտ ընդունել կողմնորոշիչ որոշումներ` չբացառելով նաև տնտեսության խթանմանն ուղղված ոչ ավանդական միջոցների օգնությանը դիմելու անհրաժեշտության փաստը», – նշել է ԱՄՀ կառավարիչ-տնօրենը` ելույթ ունենալով Լոնդոնում:
Ըստ վերլուծաբանների` Քրստին Լագարդի այս խոսքերը կարելի է մեկնաբանել որպես «քաղաքական մեղմացման» (QE) միջոցառումների աջակցմանն ուղղված խոսք: Նշենք, որ այս միջացառումները ենթադրում են տնտեսության մեջ նոր փողերի ներարկում` լրացուցիչ ֆինանսական ակտիվների գնման ճանապարհով:
ԱՄՀ կառավարիչ-տնօրենը նաև նշել է, որ ներկայումս ճգնաժամի կրկնվելու հավանականությունը բավականին մեծ է, և առկա ռիսկերի դեմ պայքարելու համար աշխարհի զարգացած երկրների կենտրոնական բանկերը պետք է շարունակեն վարել խթանող քաղաքականություն:

 

Share