Բաժին. Տնտեսական

ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈԻԿԱ – ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Նախորդ շաբաթվա սկզբին ոսկուն հաջողվել էր «գրանցել» ռեկորդային ցուցանիշ` հասնելով 1920,88 ԱՄՆ դոլար/ունցիա:Վերջին հինգ առևտրային շրջանների արդյունքում, սակայն, ոսկու գինը նվազել է 1,46%-ով և կազմել 1855,33 ԱՄՆ դոլար/ունցիա: FOREX CLUB-ի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` համաշխարհային շուկայում ոսկու գնի դինամիկան առաջիկայում պայմանավորված կլինի ԱՄՆ-ի և Եվրագոտու մակրոտնտեսական ցուցանիշներով:

Միևնույն ժամանակ, նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով ֆյուչերսների շուկայում պղնձի գինը նվազել է 2,25%-ով և կազմել է 4,003 ԱՄՆ դոլար/ֆունտ: Վերջինիս պատճառ են դարձել ԱՄՆ-ի մակրոտնտեսական ցուցանիշներն ու Լոնդոնյան մետղաների բորսայում կարմիր մետաղի պահուստների աճը, ինչպես նաև Պերույում, Չիլիյում և Ինդոնեզիայում շարունակվող գործադուլերը: Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների` ֆյուչերսների շուկայում պղնձի գնանշումներն առաջիկայում պայմանավորված կլինեն ԱՄՆ-ի, Չինաստանի և եվրագոտու մակրոտնտեսական ցուցանիշներով և կտատնվեն 3,80–4,20 ԱՄՆ դոլար/ֆունտի սահմաններում:

Share