Բաժին. Տնտեսական

MCDONALD'S–Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 3,5%-ՈՎ

2011 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով McDonald’s-ի վաճառքի ծավալներն ամբողջ աշխարհում աճել են 3,5%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով վաճառքի ծավալները միայն ԱՄՆ-ում աճել են 3,9%-ով, Եվրոպայում` 2,7%-ով, իսկ Ասիայում և Աֆրիկայում վաճառքի ծավալները կրճատվել են շուրջ 0,3%-ով:

Անցյալ շաբաթվա վերջում Նյու-Յորքի առևտրային բորսայում McDonald’s ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 2,61%-ով:

McDonald’s Corporation–ը հանդիսանում է  արագ սննդի ռեստորանային խոշորագույն ցանցերից մեկն աշխարհում:

Share