Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հուլիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 12.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 25.361.5 հազար լիտր հանքային ջուր։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 12.7%-ով։

Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունը նվազել է 4.6%-ով և կազմել 30,014.7 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 34.8%-ով և կազմել 82,471.4 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 12.9%-ով և կազմել 8,437.2 հազար լիտր։

Share