Տնտեսական

Եվրամիությունում կտրուկ թանկացել է հացը

Հացը Եվրամիությունում դեռ երբեք այդքան թանկ չի եղել, ինչպես 2022 թվականի աշնանը. օգոստոսին աճն անցյալ տարվա համեմատությամբ միջին հաշվով կազմել է 18 տոկոս: Այն ամենից շատ թանկացել է Հունգարիայում (պլյուս 60 տոկոս), արձանագրել են «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունում:

Հաղորդվում է, որ ԵՄ-ում հացի թանկացումը գերազանցել է գնաճը, որն օգոստոսին հասել է 10 տոկոսի:

Հացի թանկացումն ամենաքիչն զգացել են Ֆրանսիայում. այնտեղ գները բարձրացել են 10 տոկոսով, Բելգիայում թանկացումը կազմել է 13 տոկոս:

«Եվրոստատ»-ում հացի գների աճը բացատրում են Ուկրաինայի իրադրությամբ, ուկրաինական հացահատիկի հետ կապված ճգնաժամով, ինչպես նաեւ էներգետիկ ճգնաժամով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share