Բաժին. Տնտեսական

ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2011 թվականի սեպտեմբերի 10-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`
5  9  6  9  2  5  7  6

2011 թվականի սեպտեմբերի 10-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2011 թվականի օգոստոսի 1-ից մինչև 31-ը ներառյալ տրամադրված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

ՀԴՄ կտրոնների հատուկ համարների 8 կամ 7 նիշերը (առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ) վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ համընկնելու դեպքում, ՀԴՄ կտրոններ տիրապետողներին որպես պարգևավճար կտրամադրվի մեկական ավտոմեքենա, իսկ 6 կամ 5 թվերի համընկման դեպքում ավտոմեքենաները կտրամադրվեն գործարքի առավելագույն արժեքներ ունեցող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին:

Այն քաղաքացիները, որոնց ՀԴՄ կտրոնի առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ 5 և ավելի նիշերը համընկել են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին, պետք է մինչև ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա վերջին աշխատանքային օրն անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ` ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:
Share