Բաժին. Տնտեսական

SWATCH GROUP-Ը «ԿԽԶԻ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ TIFFANY&CO-Ի ՀԵՏ

Օրերս շվեյցարական Swatch Group աշխարհահռչակ ընկերությունը հայտարարել է, որ «խզում» է հարաբերությունները Tiffany & Co. ընկերության հետ: Swatch-ը մեղադրում է Tiffany & Co.-ին ընկերության զարգացմանը խոչընդոտելու մեջ:

Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` Tiffany Watch Co. Ltd.-ը կդադարեցնի իր գործունեությունը երկու տարվա ընթացքում: Երկարաժամկետ բիզնես-ծրագրերի խափանման համար հնարավոր է, որ Tiffany & Co.-ն ենթարկվի նաև վարչական տույժի:

Նշենք, որ շվեյցարական Swatch Group-ը վերահսկում է ժամերի համաշխարհային շուկայի 25%-ը: Վերջինիս կազմի մեջ են մտնում Breguet, Blancpain, Omega, Tiffany&Co, Longines, Rado, Tissot, Certina, Mido, Swatch և այլ աշխարհահռչակ ապրանքանիշեր:

Tiffany&Co. ընկերությունը հիմնադրվել է 1837 թվականին, որը հայտնի է ադմամանդի, արծաթե զարդերի և շքեղության առարկաների և աքսեսուարների արտադրությամբ: Ընկերությունն ունի ավելի քան 9 000 աշխատակից: Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում:

Share