Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ՈՒ «ԴՈՄԻՆՈՅԻ ԷՖԵԿՏԸ»

Հունաստանի դեֆոլտն անթույլատրելի է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ընդգծելով, որ Հունաստանի դեֆոլտի պարագայում ճգնաժամը կարող է տարածվել նաև Եվրագոտու անդամ մյուս երկրներում: «Անհրաշետ է և պարտադիր խուսափել Հունաստանի հավանական անվճարունակությունից, քանի որ դրանից կտուժի ոչ միայն Հունաստանն, այլև Եվրագոտու անդամ մյուս երկրները», – նշել է Գերմանիայի կանցլերը` կոչ անելով Եվրագոտու անդամ երկրների ղեկավարներին պայքարել Եվրագոտու միասնականության համար:

Նշենք, որ մինչ այս Գերմանիայի որոշ պաշտոնյաներ հայտարարել էին, որ Եվրագոտու պարտքային խնդիրների լուծման տեսանկյունից առավել արդյունավետ կլինի, եթե Հունաստանը հայտարարի դեֆոլտ և դուրս գա Եվրագոտու կազմից: Այս հարցի վերաբերյալ Անգելա Մերկելը հայտարարել է, որ նման զարգացման դեպքում, դեմինոյի էֆեկտի ազդեցության տակ, անկման ուղին կբռնեն նաև Եվրագոտու անդամ մյուս երկրները:

Share