Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՆ ԱՃԵԼ Է 48%-ՈՎ

2011 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, ԱՄՆ բյուջեի պակասուրդն աճել է 48%-ով և կազմել 134,2 մլրդ ԱՄՆ դոլար: Այս նույն ժամանակահատվածում բյուջեի եկամուտներն աճել են 3,2%-ով և կազմել 169,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ծախսերն աճել են 19%-ով և կազմել 303,4մլրդ ԱՄՆ դոլար:

ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` վերջին 12 ամիսների արդյուքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 1,25 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը 25 մլրդ ԱՄՆ դոլարով գերազանցել է նապորդ տարվա նույն ցուցանիշը:

Պաշտոնական հայտարարության համաձայն` ընթացիկ տարում այս երկրի բյուջեի պակասուրդը կկազմի 1,3 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share