Բաժին. Տնտեսական

ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 2,3 ԱՆԳԱՄ

2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքերով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ռուսական ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգի զուտ շահույթը ավելացել է 2,3 անգամ և կազմել  332 մլն ԱՄՆ դոլար: Հաշվետու ժամանակաշրջանում ընկերության հասույթն աճել է 29,5%-ով և կազմել 8,96 մլրդ ԱՄՆ դոլար:

ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան ռուսական խոշորագույն ընկերություններից է: Այն հիմնադրվել է 1993 թվականին: ԱՖԿ «Սիստեմա»-ին են պատկանում ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ, Սինտրոնիքս, ՄՎԶԲ (Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկ), «Մանկական Աշխարհ», Ինտուրիստ, ՌՏՏ (Ռադիոտեխնիկա և տիեզերական տեխնոլոգիաներ) ընկերությունները և այլ ակտիվներ:

Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիային պատկանող երեք ընկերություններ` ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ և Սինտրոնիքս:

ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ է նաև ՀՀ երկրորդ նախագահը: Ներկայումս Ռոբերտ Քոչարյանի մասնաբաժինը կազմում է 0,0019%:

Share