Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ «ՓՐԿԵԼ» ԱՇԽԱՐՀԸ

«Ֆինանսական ճգնաժամից հետո ներդրողների վերաբերմունքը փոխվել է: Վերջիններս խուսափում են ռիսկային գործարքներից և չեն ցանկանում իրականացնել երկարաժամկետ ներդրումներ»,- նման եզրակացության են եկել Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծաբաններն` ուսումնասիրելով ներդրողների վարքագիծը:

Այս համատեքստում, իր ուսումնասիրության արդյունքների վրա հիմնվելով` ԱՄՀ-ն անկախ (սուվերեն) հիմնադրամների ղեկավարներին խորհուրդ է տալիս համաշխարհային ֆինանսական համակարգին տրամադրել երկարաժամկետ կապիտալ, քանի որ հակառակ դեպքում, ըստ ԱՄՀ վերլուծաբանների,  կարճաժամկետ մասնավոր ներդրումների շրջանառությունը կարող է բերել 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի կրկնությանը:

Նշենք, որ ներկայումս անկախ հիմնադրամների տրամադրության տակ է գտնվում մոտ 4,7 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share