Բաժին. Տնտեսական

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 1,1%-ՈՎ

2011 թվականի առաջին ութ ամիսների արդյունքում Ադրբեջանի ՀՆԱ-ն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 1,1%-ով և կազմել 30,9 մլրդ մանաթ: Հաշվետու ամիսների արդյունքներով այս երկրում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3 418,4 մանաթ կամ 4 320,6 ԱՄՆ դոլար:

Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով երկրի արդյունաբերությանը բաժին է ընկնում ՀՆԱ-ի 53,1%-ը, գյուղատնտեսությանը` 6,2%-ը, շինարարությանը` 7,5%-ը, տրանսպորտային ծառայությունների ոլորտին` 6%-ը, առևտրի և ֆինանսական ծառայությունների ոլորտին` 8,3%: Կապի և սոցիալական ու այլ ծառայությունների ոլորտին բաժին են ընկնում համապատասխանաբար ՀՆԱ-ի 1,7%-ը և 11,4%-ը: 

Նշենք, որ նավթարդյունաբերության ոլորտին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի 8,4%-ը:

Share