Բաժին. Տնտեսական

GOLDMAN SACHS. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՏԱՆՆ ՈՒՆԻ ԱՄԵՆԱԳՐԱՎԻՉ ՖՈՆԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ

«Ներկայումս ռուսական ֆոնդային շուկան ներկայացնում է լավագույն ներդրումային հնարավորությունները և զբաղեցնում է առաջատար դիրքեր` Կենտրոնական և Արևելյան Եվրապայի, Մեձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների շարքում, ինչը հիմնականում պայմանավորված է նավթի ներկայիս բարձր գներով»,- նշվում է Goldman Sachs-ի պաշտոնական հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ,  բանկի վերլուծաբանների կարծիքով` 2012 թվականին նավթի գինը կշարունակի աճել և կկազմի 90 ԱՄՆ դոլար/բարել, որն իր անմիջական ազդեցությունը կունանա նաև ռուսական ֆոնդային շուկայի ակտիվության վրա:

Նշենք, որ Ռուսաստանի բյուջեի պլանավորման մեջ նավթի կանխատեսվող գինը կազմում է 100 ԱՄՆ դոլար/բարել, իսկ Goldman Sachs-ի կախատեսման համաձայն` հաջորդ տարի նավթի գիննը կկազմի 130 ԱՄՆ դոլար/բարել:

Share