Բաժին. Տնտեսական

FACEBOOK. IPO-Ն ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 2012Թ.-Ի ԱՎԱՐՏԸ

Facebook սոցիալական ցանցը մտադիր է արժեթղթերի առաջնային հրապարակային տեղաբաշխման գործընթացը (IPO) հետաձգել մինչև 2012 թվականի ավարտը: Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` IPO-ի հետաձգումը պայմանավորված է ընկերության «ներքին շահերով», ինչպես նաև ՏՏ միջավայրում բարձրակարգ մասնագետների մրցակցության և պահանջարկի աճով:

Նշենք, որ ներկայումս Facebook-ը  գնահատվում է մոտ  66,5 մլրդ ԱՄՆ դոլար: Մի շարք փորձագետների հավաստմամբ` առաջիկայում սոցիալական ցանցի գինը կարող է տատանվել 78-81 մլրդ ԱՄՆ դոլարի սահմաններում:

Facebook-ը ոչ հրապարակային ընկերությունն է և վերջինիս ֆինանսական հաշվետվությունները դեռևս «անհասանելի են»: Տարբեր գնահատականներով` սոցիալական ցանցի տարեկան հասույթը կազմում է մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար:

Facebook սոցիալական կայքը հիմնադրվել է 2004 թվականին և այսօր արդեն ունի ավելի քան 750 մլն ակտիվ օգտագործող:

Share