Տնտեսական

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն է պատրաստել

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական փաթեթի մեջ, ամենայն հավանականությամբ, չեն մտնի միջուկային Էներգետիկան եւ նավթի գների առավելակետի սամանումը: Սեպտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել է Euractiv պորտալը՝ վկայակոչելով Եվրամիության՝ անունները չհայտնած դիվանագետների:

Պորտալի զրուցակիցների խոսքով՝ ԵՄ-ի մի քանի երկրներ վախենում են, որ միջուկային էներգետիկայի ոլորտում սահմանափակումները կարող են խանգարել Եվրոպայում մի շարք ատոմակայանների շահագործմանը: Բացի դրանինց, Հուգարիան կարգելափակեր այդ պատժամիջոցները «Պակշ-2» ԱԷԿ-ի կառուցման բնագավառում Ռուսաստանի հետ համագործացության պատճառով:

Դիվանագետները նշել են, որ նավթի գների առավելակետի գաղափարը նույնպես միաձայն հավանության չի արժանանում ԵՄ-ում: Դրա հետ մեկտեղ պորտալը հայտնում է, որ Բելգիան, որը նախկինում դիմակայում էր ալմաստների նկատմամբ պատժամիջոցներին, կարող է համաձայնվել դրանց ներառմանը նոր փաթեթում: Նրա տվյալներով՝ Եվրահանձնաժողովն այս շաբաթ կարող է պաշտոնապես ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, սպասվում է, որ դրան հավանություն կտրվի մինչեւ հոկտեմբերի կեսերը Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share