Բաժին. Տնտեսական

ՍՈՐՈՍՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԼՈՒԾՄԱՆ ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ամերիկացի հայտնի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը ներկայացրել է եվրոպական պարտքային ճգնաժամի լուծման իր տարբերակը: Նա եվրոպական երկրներին առաջարկել է ստեղծել եվրոպական միասնական գանձապետարան, որն իրավասու կլինի հավաքել հարկերն ու ներգրավել անհրաժեշտ ֆինանասական միջոցները: Միևնույն ժամանակ, ըստ  Ջորջ Սորոսի, այս կառույցը` որպես գանձապետական համակարգ, իրավունք կունենա նաև վերահսկել բանկային սեկտորի գործունեությունը: «Միայն նման լուծման դեպքում հնարավոր կլինի խուսափել համաշխարհային ճգնաժամի կրկնությունից»,- ընդգծել է ամերիկացի միլիարդատերը` փաստելով. որ ծրագրի իրականացումը ԵՄ-ից կպահանջի գործող մի շարք համաձայնագրերի վերանայում և կխլի երկար ժամանակ:
Share