Տնտեսական

Ֆիլիպինների նախագահը հայտնել է ռուսական վառելիքի գնումների շուրջ բանակցությունների մասին

Ֆիլիպինները Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ռուսական վառելիքի հնարավոր ձեռքբերման շուրջ: Այդ մասին Bloomberg TV-ին հայտնել է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերը:

Նրա խոսքով՝ Ֆիլիպինները բանակցություններ է վարում որքան կարելի է ավելի մեծ թվով մատակարարների հետ եւ մոտ է համաձայնագրերի ձեռքբերմանը: Խոսելով Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ շփումների մասին՝ նա նշել է, որ, նկատի ունենալով նման համաձայնագիր կնքելու քաղաքական տեսակետը, «դե իհարկե, փոքր-ինչ բարդ է», բայց Ֆիլիպինները, ամենից առաջ, ելնելու Է իր ազգային շահերից», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share