Բաժին. Տնտեսական

ՀԲ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՀԿ-ԻՆ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

Համաշխարահային բանկը իրատեսական է համարում, որ մինչև տարեվերջ Ռուսաստանը կանդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): ՀԲ պաշտոնական հայտարարության համաձայն` դեռևս 2010 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը վիճելի հարցերի շուրջ համաձայնության էր եկել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, և  ներկայումս ընթանում է բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, «կհարթվեն» բոլոր տարաձայնությունները:

ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամացության բանակցություններն ընթանում են 17 տարի:

Հիշեցնենք, որ ԱՀԿ կանոնների համաձայն, կազմակերպության անդամ բոլոր 153 երկրներն ունեն իրավունք` «արգելել» նոր երկրի մուտքը ԱՀԿ: Այս դեպքում ԱՀԿ անդամ դառնալու ցանկություն հայտնած երկիրը պարտավորվում է բանակցություններ վարել բացարկ ներկայացրած երկրի հետ: Այս համատեքստում, երկար ժամանակ Ռուսաստանի մոտ «չէր ստացվում» երկկողմ բանակցությունները Վրաստանի հետ:

Նշենք, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համար անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանը չօգտվի «վետո»-ի իրավունքից:

Share