Բաժին. Տնտեսական

ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԴԱՆԴԱՂ ՏԵՄՊԵՐՈՎ, ԲԱՅՑ ՆՎԱԶՈՒՄ Է

Դոլարայնացման մակարդակը մեր հանրապետությունում դանդաղ տեմպերով, բայց նվազում է, և չնայած այս փաստին, որ ՀՀ քաղաքացիների շրջանում ԱՄՆ դոլարն ու եվրոն դեռևս վայելում են առավել մեծ վստահություն, քան մեր ազգային դրամը, այնուամենայնիվ, դոլարայնացման մակարդակի աստիճանաբար անկումը նկատելի է:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականի հուլիսին ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 62.2%` տարեսկզբի համեմատությամբ գրանցելով անկում` 4 տոկոսային կետի սահմաններում:  Միևնույն ժամանակ, ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 77.1%, իսկ ցպահանջ ավանդների կշիռը ընդհանուր ցպահանջ ավանդներում` 56.2%: Այս երկու ցուցանիշն էլ տարեսկզբի համեմատությամբ գրանցել են անկում` 2-3 տոկոսային կետի սահմաններում:

Նշենք նաև, որ հուլիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը կազմել է 58.4%, իսկ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը  կազմել է 42.7%:

Share