Բաժին. Տնտեսական

GOOGLE-Ը ԶԻՋՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ

IDC վերլուծական գործակալության փորձագետների հաշվարկների համաձայն` Android օպերացիոն համակարգերով աշխատող Google-յան պլանշետների վաճառքի ծավալները զգալի զիջում են Apple-յան iPad–ի վաճառքի ծավալներին: Ըստ ներկայացված ցուցանիշների` 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Google-ի արտադրության Android օպերացիոն համակարգերով սարքավորումների մասնաբաժինը համաշխարհային շուկայում կրճատվել է և կազմել 26,8%, մինչդեռ Apple-ի iOS-ի մասնաբաժինը կազմել է 68.3%;

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` 2011 թվականին ամբողջ աշխարհում կվաճառվի 62,5 մլն պլանշետ, ընդ որում շուկայում չի նվազի iPad-ի նկատմամբ պահանջարկը: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ համաշխարհային շուկայում պլանշետների նկատմամբ ընդհանուր պահանջարկը կկրճատվի 50%-ով:

Share