Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով

2022թ. հունվար-օգոստոս ամիսներին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 13.9%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.2%-ով, շինարարությունն աճել է 14.2%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 13.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 27.1%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,645,186.0 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,606,266.1 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,587,007.7 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 243,094.7 մլն ՀՀ դրամ։

Share