Բաժին. Տնտեսական

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՎԱՏԹԱՐԱՑԵԼ Է. ՉՆՉԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԻԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ՀՀ-ում գործարար միջավայրի ինդեքսը, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ, փոքր ինչ աճել է (101.1%)` հիմնականում պայմանավորված ծառայությունների ոլորտում գործարար տրամադրության աճով: Ինչպես փաստում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները` այս երեք ամիսների արդյունքներով ՀՀ ծառայությունների ոլորտում գործարարները բարձր են գնահատել ենթաճյուղի տնտեսական ներկա վիճակը և գալիք եռամսյակի սպասումները: Տնտեսության մյուս ոլորտներում գրանցվել է գործարար մրջավայրի վատացում:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`  գործարար միջավայրի ինդեքսի հաշվարկն իրականացվում է կազմակերպությունների շրջանում իրականացված հարցումների պատասխանների փաստացի և սպասման հաշվեկշիռների միջինացման միջոցով:

Share