Տնտեսական

Գնաճը Ֆրանսիայում սեպտեմբերին դանդաղել է

Սպառողական գները Ֆրանսիայում սեպտեմբեր ամսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 6,2 տոկոսով: Այդ մասին վկայում են Insee Ազգային վիճակագրական վարչության նախնական տվյալները:

Այսպիսով, աճի տեմպերը դանդաղել են օգոստոսի 6,6 տոկոսի համեմատությամբ: Վերլուծաբաններն սպասում էին մինչեւ 6,7 տոկոս արագացման, հաղորդել է Trading Economics-ը: Այդուհանդերձ, սպառողական ծախսերը Ֆրանսիայում օգոստոսին չեն փոխվել նախորդ ամսվա համեմատությամբ:

Trading Economics-ի տվյալների համաձայն, փորձագետների միջին կանխատեսումը ենթադրել Է 0,1 տոկոսով նվազում: Նման կանխատեսում են արել նաեւ Bloomberg գործակալության կողմից հարցվածները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share