Բաժին. Տնտեսական

WIKILEAKS-Ը ՈՐՈՇԵԼ Է ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼ EBAY-ՈՒՄ

WikiLeaks–ի գործունեության  ֆինանսավորման համար նոր միջոցներ ներգրավելու նպատակով eBay օնլայն–աճուրդում տեղադրվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի և կայքի հետ կապված տարբեր իրեր:

Առաջարկվող ամենաթանկ իրը  համակարգիչ է, որի  սկզբնական գինը կազմում է մոտ 9,5 հազար ԱՄՆ դոլար: Նշենք, որ նշված համակարգիչն օգտագործվել է ամերիկացի դիվանագետների գաղտնի նամակագրության գաղտնազերծման համար:

Աճուրդի է հանվել նաև Ջուլիան Անսանժի ինքնագրով լուսանկարը, որի սկզբնական արժեքը կազմում է 950 ԱՄՆ դոլար:

WikiLeaks-ը մասնագիտացած է պետական նշանակության գաղտնի տեղեկատվության հրապարակման մեջ: Կայքի ֆինանսավորման հետ կապված դժվարություններ են առաջացել, երբ մի շարք ընկերություններ հրաժարվել են WikiLeaks-ի հաշվին  ֆինանսական միջոցների փոխանցումներ իրականացնել: Արդյունքում ծրագիրը «զրկվել» է կողմակիցներից նվիրատվություններ ստանալու հնարարովությունից:

Share