Բաժին. Տնտեսական

2014Թ.-Ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի համար հովանավորները հատկացրել են ռեկորդային ծավալի հասնող գումարներ` 2,5 տարվա ընթացքում` 1,2 մլրդ ԱՄՆ դոլար:  Պաշտոնական հաղորդագրության համաձայն`արդեն իսկ կնքված է 18 պայմանագիր, իսկ մինչև տարեվերջ կազմակերպիչներն ակնկալում են, որ հովանարների շարքը կհամալրվի ևս մեկով:

Հատկանշական է, որ կազմակերպիչները ակնկալում են նաև տոմսերի վաճառքից ստացված հասույթի բարձր մակարդակ:

Նշենք, որ 2002 թվականի Սոլթ-Լեյք Սիթիյում կայացած օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմել էր 154 մլն ԱՄՆ դոլար:

Share