Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆ Է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կիրակի օրը` սեպտեմբերի 18-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հետևել է մայրաքաղաքից դուրս ընթացող խաղողի մթերման աշխատանքներին: Նա ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ, մասնավորապես, շրջել է Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ում և Երևանի կոնյակի, գինու, օղու կոմբինատի Մասիսի մասնաճյուղում:

Ինչպես արձանագրել է նախարարը` մթերող բոլոր կազմակերպություններում գործընթացի մեկնարկը տրվել է բարեհաջող, վճարումները կազմակեպվում են սահմանված գրաֆիկով` ըստ պայմանագրերի:

Նախարարի հետ հանդիպման ժամանակ մթերման գործընթացի կազմակերպումից իրենց գոհունակությունն են հայտնել խաղող վերամշակող տնտեսությունների ներկայացուցիչները` նշելով, որ այս տարի այն իրականանում է շատ կազմակերպված, և մինչ այս որևէ խոչընդոտի չեն հադիպել:

Սերգո Կարապետյանը մթերողներին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մթերման գործընթացում նախարարությունն ամեն կերպ կաջակցի, որպեսզի այն իրականացվի ըստ պատշաճի:

Share