Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՈԼՈՐՏԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ IPO-Ն

Չինական Jingdong ընկերությունը, որին պատկանում է 360buy.com օնլայն խանութը, արժեթղթերի առաջնային տեղաբաշխման` IPO-ի  իրականացման արդյունքում մտադիր է ներգրավվել ռեկորդային 4-5 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընկերությունը պլանավորում է IPO-ն անցկացնել 2012 թվականի առաջին կիսամյակում, որի արդյունքում ներգրավված միջոնցների ծավալնով Jingdong-ն կարող է գերազանցել ներկայից առաջատար Googlе ընկերությանը:

Նշենք, որ ամերիկյան Google ինտերնետային ընկերությունը IPO-ների շուկա մուտք է գործել 2004 թվականին: IPO-ի իրականացման արդյունքում ընկերությունը ներգրավել է 1,9 մլրդ ԱՄՆ դոլար:

Share