Բաժին. Տնտեսական

ՌՈԲԵՐՏ ԶԵԼՆԻԿ. «ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՊԻ BRICS-Ի ՀԵՏ»

Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելնիկի կարծիքով` Եվրամիությունը չպետք է լուրջ հույսեր կապի BRICS երկրների` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի հետ, որոնք ավելի վաղ հայտարարել էին Եվրոպային օգնելու իրենց մտադրության մասին: 

Ըստ նրա` այս երկրների արված հայտարարությունները բավարար «վճռական» չէին, և պետք չէ հույսեր կապել վերջիններիս հետ: Զելնիկը պնդում է, որ զարգացող երկրները չեն «վատնի» իրենց կողմից դժվարությամբ վաստակած գումարները` ներդրնելով դրանք ճգնաժամի մեջ հայտնված ԵՄ տնտեսության մեջ:

Զելինկը նաև նշել է, որ հակառակ դեպքում BRICS-ի անդամ երկրները իրենք կարող են դառնալ պարտքային ճգնաժամի հերթական «զոհը»:

Share