Բաժին. Տնտեսական

«ԲԱՖԵԹԻ ՆՈՐՄԱ»-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները ողջունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը` բարձրացնել հարուստ ամերիկացիներից գանձվող հարկերը: Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր բարձրացնել հարուստ ամերիկացիներից գանձվող հարկերը: Ըստ ԱՄՆ նախագահի նոր ծրագրի` կբարձրացվեն այն ամերիկացիներից գանձվող հարկերի նվազագույն դրույքաչափերը, որոնց տարեկան համախառն եկամուտը գերազանցում է մեկ մլն ԱՄՆ դոլարը: Ծրագիրը նախագահը պատրաստվում է ներկայացնել Կոնգրեսի քննարկմանը:

Նշենք, որ հարուստ ամերիկացիների համար հարկերի բարձրացման «սկզբնական» գաղափարը պատկանում է ամերիկացի հայտնի միլիարդատեր, ֆինանսիստ Ուորեն Բաֆեթին: Այս իսկ կապակցությամբ Օբամայի նոր ծրագիրը ստացել է «Բաֆեթի նորմա» անվանումը:

Share