Տնտեսական

ԱՄՆ-ն Ռուսաստանից նավթի գների սահմանափակման պատժամիջոցներ է նախապատրաստում

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տնտեսական քաղաքականության խնդրով օգնական Բեն Հարիսը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ G7-ի նոր պատժամիջոցները, որոնք պետք է վերաբերեն նավթին ու նավթամթերքին, կիրարկվելու են երեք փուլովը:

«ՌԴ-ի նկատմամբ G7-ի նոր պատժամիջոցները վերաբերելու են նավթին ու նավթամթերքին՝ երեք փուլով»,-Reuters գործակալությունը մեջբերում է Հարիսի հայտարարությունը, որով նա հանդես է եկել Ժնեւում անցկացված մամուլի ասուլիսում:

Հարիսը նշել է, որ պատժամիջոցները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն դեկտեմբերի 5-ին, ուղղված են ռուսական նավթահումքին: Ավելի ուշ միջոցներ են ձեռնարկվելու դիզելային վառելիքի եւ նավթավերամշակման արտադրանքի նկատմամբ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանից նավթի արժեքի սահմանափակումներ մտցնելու շրջանակներում գնի վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել G7-ի երկրների նոր պատժամիջոցների համատեքստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share