Տնտեսական

Թուրքիայի և Ռուսաստանի բանակցություններում գազի շուրջ խնդիր չկա

Անկարան եւ Մոսկվան քննարկում են ռուսական գազի դիմաց վճարումների չհետաձգումը, բանակցություններն անցկացվում են գնի շուրջ, այս առումով ոչ մի խնդիր չկա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Անկարայի մի աղբյուր:

Bloomberg գործակալությունը նախօրյակին, վկայակոչելով աղբյուրների, գրել է, որ Թուրքիան Ռուսաստանին խնդրել է հետաձգել բնական գազի դիմաց Անկարայի վճարումների մի մասը մինչեւ 2024 թվականը՝ փորձելով մեղմացնել տնտեսական վնասը Էներգակիրների բարձր գներից: Աղբյուրները նշել են, որ առայժմ պարզ չէ, թե կհանգեցնեն արդյոք բանակցությունները որեւԷ համաձայնության:

«Խոսքը ոչ թե հետաձգելու, այլ գնի մասին է, չէ որ ավելի վաղ պարտավորագրերում հաշվի էին առնվել եվրոպական սակարանների գնանշումները, գինը բարձր է եղել: Այժմ պայմանները փոխվել են, ինչպես հայտնի է, ձեռք է բերվել ռուբլով գազի մասնակի վճարման շուրջ համաձայնություն: Ոչ մի խնդիր բանակցություններում (գազի շուրջ) չկա, ամեն բան հիմնվում է երկու ղեկավարների վստահության եւ վերաբերմունքի վրա»,-ասել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը:

Share