Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊՂՆՁԻ ԱՎԵԼՑՈՒԿ

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում մետաղների համաշխարհային շուկայում պղնձի ավելցուկը կազմել է 250 հազար տոննա` նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով ավելի քան 174 հազար տոննայով:

World Bureau of Metals Statistics (WBMS)-ի հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում պղնձի հանքաքարի արդյունահանման  համաշխարհային ծավալները կրճատվել են 0,9%-ով և կազմել 9,05 մլն տոննա, իսկ արտադրության ծավալներն աճել են 1,1%-ով և կազմել 11,21 մլն տոննա:

Այս նույն ժամանակահատվածում պղնձի համաշխարհային սպառումը կազմել է 10,953 մլն տոննա, ընդ որում` Չինաստանում կարմիր մետաղի նկատմամբ պահանջարկը  կրճատվել է 272 հազ.տոննայով և կազմել 4,115 մլն տոննա, իսկ ԵՄ-ում պղնձի նկատմամբ պահանջարկը կրճատվել է 0,6%-ով և կազմել 2,006 մլն տոննա:

Share