Բաժին. Տնտեսական

Հայաստան ներկրվող ցեմենտի համար պետական տուրքը սահմանվել է 2 հազար դրամ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը, որով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14 հազար դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 2000 դրամ,  իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն առհասարակ հանել:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 64 կողմ ձայներով:

Share