Բաժին. Տնտեսական

ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Այսօրվա իր նիստում գործադիրն իր` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն` 0.30 հեկտարով ավելացնելով նշված հողամասի տարածքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` այս որոշումով մի նոր ծրագիր է սկիզբ առնում. «Օդանավակայանում ազատ տնտեսական գոտի կառուցելու համար անհրաժեշտ է երկու բնակելի շենք այնտեղից դուրս բերել։ Մենք կոնցեսիոներին տրամադրում ենք նոր տարածք, նա այնտեղ կառուցելու է բնակարաններ, որտեղ կտեղափոխվեն բնակիչները, իսկ ազատված երկու շենքերի տարածքում ձևավորվելու է ազատ տնտեսական գոտի։ Այս որոշման նպատակը դա է»։

Share