Բաժին. Տնտեսական

ՋՈՐՋ ՍՈՐՈՍ. «ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔՆ ԱՐԴԵՆ ԱՄՆ-ՈՒՄ Է»

Ամերիկացի հայտնի ֆինանսիստ և ներդրող Ջորս Սորոսը կարծում է, որ ամերիկյան տնտեսությունն արդեն իսկ մուտք է գործել ճգնաժամի երկրորդ փուլ: Ամերիկյան CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սորոսը, մասնավորապես, նշել է. «Ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն ԱՄՆ-ում է, և դրա մեղավորները հանրապետականներն են, ովքեր դեմ էին արտահայտվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված հարկաբյուջետային նոր փաթեթին»: 

81-ամյա ֆինանսիստը խոսել է նաև ամերիկյան տնտեսությանը սպառնացող վտանգների մասին` վերջիններիցս առանձնացնելով ՓՄՁ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման «անկարողությունը», հարուստների շրջանում հարկերի վճարման անպատրաստակամությունը և երկարաժամկետ հեռանկարում երկրի բյուջեի անհավասարակշռությունը: 

Ջորջ Սորոսը, ում կարողությունը Forbes ամսագրի կողմից գնահատվում է 22 մլրդ դոլար, իր դիտարկումներն է ներկայացրել նաև եվրոպական պարտքային ճգնաժամի վերաբերյալ` նշելով, որ Եվրոպայում ստեղծված իրավիճակային զարգացումները հիշեցնում են ամերիկյան Lehman Brothers-ի «պատմությունը»: Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերին ամերիկյան այս բանկն իրեն հայտարարել էր սնանկ: Որոշ տնտեսագետներ գտնում են, որ ճգնաժամի «մեկնարկը տվել էր» հենց Lehman Brothers-ը` իր այս քայլով:

Share