Բաժին. Տնտեսական

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԱԶՄՈՒՄ Է 4.2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Վրաստանի արտաքին պետական պարտքը օգոստոս ամսվա արդյունքներով հատել է 4.2 մլրդ դոլարի սահմանագիծը: Ինչպես նշվում է Վրաստանի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ` նախորդ տարվա համեմատությամբ Վրաստանի արտաքին պետական պարտքն աճել է շուրջ  0.7 մլրդ դոլարով:

Ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարվա օգոստոս ամսվա արդյունքներով Վրաստանի արտաքին պետական պարտքը բազմակողմ վարկատուների նկատմամբ մեկ տարվա ընթացքում աճել է 0.5 մլրդ դոլարով և կազմել 3.05 մլրդ դոլար, ընդ որում Համաշխարհային բանկի նկատմամբ Վրաստանի պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմում է 1.5 մլրդ դոլար, ԱՄՀ-ի նկատմամբ պարտավորությունները` 1.1 մլրդ դոլար:

Միևնույն ժամանակ, երկկողմ վարկատուներին, որոնք 17 երկրներ են, Վրաստանը «պարտք է» 626.6 մլն դոլար, ընդ որում առավել խոշոր վարկատու-երկիրը Գերմանիան է (261 մլն դոլար):

Share