Բաժին. Տնտեսական

ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 38%-ՈՎ

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված` աշխարհում զգալիորեն կրճատվել են զենքի վաճառքի ծավալները: Պաշտոնական տվյալների համաձայն` 2010 թվականի արդյունքներով աշխարհում զենքի վաճառքի ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել են 38%-ով և կազմել 40,4 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների`այս ոլորտի գործարքների 52,7%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, որը կազմում է մոտ 21,3 մլրդ ԱՄՆ դոլար: Զինամթերքի վաճառքի ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանը, որին հաջորդում են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Գերմանիան և Իտալիան:

Նշենք, որ զինամթերքի հիմնական գնորդներ են հանդիասնում զարգացող երկրները:

Share